Արևմուտքը փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը Ուկրաինայից հետո. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․

Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու համար հավաքական Արևմուտքը ձգտում է խարխլել դաշնակցային հարաբերությունները հետխորհրդային տարածքում, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմները ։

Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, որով  ամփոփվում է «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» կոլեգիայի նիստը:

Անհրաժեշտ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան։