Ոսկեպարը կմնա անկլավ, ասում եմ այն, ինչ կա, իմ դիրքորոշումը հայտնել եմ․ համայնքապետ (տեսանյութ)
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը՝ ներկայացնելով երեկ Երևանում Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները։
Նա հրաժարվեց որևէ այլ բան հայտնել ու հեռացավ։
Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը նշեց․ «Ոսկեպարը կմնա անկլավ։ Ես ասում եմ այն, ինչ որ կա։ Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս»։

