Հայտնի է Պուտինի երդմնակալության օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին։

Այս մասին ասել է Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացել են երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-17-ը։