Այդ «Վիլիսը» երկրորդ անգամ է մեր վրա քշում, ինչո՞ւ չեք բռնում․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին

Այդ «Վիլիսը» երկրորդ անգամ է հանցագործություն կատարում, ինչո՞ւ չեք բռնում։ Հենց այն պահին, երբ տեսանյութը եղել է, գնացել եք՝ ում պետք է՝ չեք բռնել, ում պետք չէ՝ բռնել եք։ Այս մասին Նոյեմբերյանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ոստիկաններին։

«Էլի եկան, ասացին՝ ում վրա ինչ կուզենք, կքշենք, ստեղի թագավորն ենք։ Հանցագործություն են արել, մարդու վրա են քշել, այսօր երկրորդ անգամ են անում։ Միշտ խուլիգանները մնում են անպատիժ։ Հիմա ես տուժած մարդ եմ, Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար։ Այդ նույն վարորդը երկրորդ անգամ է մեր վրա քշում»,- ասաց Դանիելյանը։