Եկեք չկորցնենք այս հնարավորությունը․մենք կարող ենք․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրել է․ «Բոլոր վերջին հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրի բնակչության ավելի քան 90%-ը դեմ է

Տավուշում տարածք հանձնելուն:

90 տոկոսից ավելին:

Այսինքն` հայ ժողովուրդը դեմ է: Ուրեմն գաղտնի ստորագրված թղթերը օրինական չեն, որովհետև չեն ներկայացնում մեզ ու մեր կարծիքը:

Հետևաբար, մենք այսօր պատմական հնարավորություն ունենք ոչ թե դառնալ մեր պետության վախճանի վկաները, այլ միասին հաղթենք ու մտնենք պատմության մեջ որպես հերոսական սերունդ` ստանալով մեր երկրում ազատ ապրելու հնարավորություն:

Եկեք չկորցնենք այս հնարավորությունը:

Մենք կարող ենք»: