Գյուղապետները կմեկնեն Երևան՝ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելու
Մհեր Գրիգորյանը՝ չնայած պայմանավորվածությանը, հրաժարվել է մեկնել Տավուշ, Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները մեկնելու են Երևան՝ նրա հետ հանդիպելու։
Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը Տավուշից։
Գյուղապետներն իրենք կմեկնեն Երևան՝ նրա հետ հանդիպելու:
Հիշեցնենք, որ ճանապարհը երեկ փակել էին, քանի որ Կիրանցի հարակից հատվածներում ՊՆ-ի կողմից սկսվել էին ականազերծման աշխատանքներ։ Թեև ոստիկանները հայտնել էին, որ թյուրիմացություն է եղել, ՊՆ-ի աշխատակիցները պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել, այդուհանդերձ, բնակիչներն ամբողջ օրը փակ են պահել ճանապարհը։

