ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ․ նա սահման ունի Հարավային Կովկասի հետ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

«Խոսքը ԵՄ որոշ երկրների ու ԱՄՆ-ի մասին է»,- այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Իրանը դիտարկում է Ռուսաստանին արտատարածաշրջանային ուժ՝ հաշվի առնելով Իրանի այն դիրքորոշումը, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, և արդյո՞ք արտատարածաշրջանային ուժերից խոսելիս՝ Իրանը նկատի ունի Ռուսաստանին։

Դեսպան Սոբհանին ասաց, որ եթե դիտարկենք աշխարհագրությունը, հստակ երևում է, և կհասկանանք, որ Իրանն ունի ընդհանուր սահման Հայաստանի ու Ադրբեջանի հետ, Թուրքիան ունի սահման Հայաստանի ու Վրաստանի  հետ, Ռուսաստանը՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ սահման ունի։

«Արտատարածաշրջանային ուժեր ասելով՝ նկատի ունենք օվկիանոսից այն կողմում  գտնվող երկրներին։ Այսինքն՝ օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ ու այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացում։