«Վերելք»․ Ազգային վերելքի ուղին. Անկումի պատճառների վերհանման բաժին (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարը պատրաստել է մեծածավալ տեսանյութ
«Կոնսերվատիվ հեղափոխություն․Ազգային վերափոխման իրատեսական համակարգ» խորագրով։ 11 ժամ տևողությամբ այդ տեսանյութում ներկայացվում է հետևյալ կարևոր հարցերի խորքային պատասխանների մի տարբերակ՝

-ինչո՞ւ է մեր ժողովուրդն այս վիճակին,

– ի՞նչ գործոններ են մեր կյանքը վերածում քաոսի,

– ի՞նչ կերպ ապաքինել ժողովրդին։
Որպես հաջորդ քայլ հաղորդաշարը մեկնարկել է «Ազգային վերելքի ուղին» շարքը, որում ներկայացվելու է երկիրն ու ժողովրդին ներկա ծանր վիճակից նվազագույն կորուստներով դուրս բերելու քայլերի համընդգրկուն համակարգ։
Շարքի երրորդ թողարկման մեջ խոսվում է Անկումի պատճառների վերհանման բաժնի մասին, որը՝

4.1 պարզում է մեր ժողովրդի անկման փուլերը, պատճառները, խորությունը, ժամկետները, շեղումների չափերը,

4.2 տալիս է ժողովրդի ներկա վիճակի բնութագիրը:

Այնուհետև հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է որոշ թեզեր՝ կետերի բովանդակության մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում