ԱՄՆ-ը Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրի. Էնթոնի Բլինքեն
«ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում, որոնք համահունչ են Հայաստանի վարչապետի ջանքերին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին»,- այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։ Այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ Մենք մտադիր ենք հետագայում ևս մեծացնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ»,- ասլ է Բլինքենը:

