ԵՊՀ գիտխորհրդի նիստի օրակարգում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրության հարցն է։ Թեկնածուներից մեկը՝ Գևորգ Պետրոսյանն է, մյուսը՝ ֆակուլտետի դեկանի տեղակալ Հարություն Խաչիկյանը։ Գիտխորհրդի նիստն անցկացվում է փակ, և լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել չի թույլատրվել։