Դադարել են դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները:
Ըստ օրենքի, Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում։

