Այվազովսկու կտավը MacDougall’s աճուրդի թոփ-լոտն է
Աշհարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Հարավային ափին» կտավը դարձել է MacDougall’s աճուրդի թոփ-լոտը: Այս մասին հայտնում է «Ֆորբսը»։
Նշվում է, որ 1893 թվականի կտավը նախնական գնահատվել է 400-600 հազար ֆունտ ստեռլինգ։ Վերջին անգամ այն ցուցադրվել է Sotheby’s-ում 2007 թվականի ամռանը։
Աճուրդն անցկացվում է մարտի 18-ից ապրիլի 10-ը՝ փարիզյան Hôtel Drouot աճուրդի տան հարթակում՝ առցանց։

