Ներկա կառավարությանն արդեն վեց տարի չի հաջողվում լիովին քանդել նախորդ 30 տարիներին կառուցած պետականությունը․ Աննա Մկրտչյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը պահում է իր գրպանում՝ որպես մակետ, դրամների հետ միասին կամ դրանց փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ամեն անգամ սրտի վախով սպասում ենք, թե այս անգամ ինչպես է ձևակերպված Հայաստանի տարածքների նոր հանձնումը»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ կարելի է վստահաբար ասել, որ նախորդ 30 տարիներին Հայաստանում կառուցվել է այնպիսի պետականություն, որը ներկա կառավարությանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն վեց տարի չի հաջողվում լիովին քանդել։