Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: