Ի պատասխան Հրանտ Թոխատյանի մահվան մասին տարածված լուրերի՝ Լուիզա Ներսիսյանը լուսանկար է հրապարակել

Սոցիալական ցանցերում այսօր տարածվել էին սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստն Հրանտ Թոխատյանի մասին լուր, թե իբր դերասանը մահացել է։

Հրանտ Թոխատյանը կնոջ՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ այս պահին գտնվում է ԱՄՆ-ում։  Թոխատյանն այնտեղ բուժման կուրս է անցնում:

Ի պատասխան տարածված կեղծ լուրերի՝ Լուիզան Ինսթագրամի սթորի բաժնում Թոխատյանի հետ լուսանկար ու տեսանյութ է հրապարակել։