Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի։
Ըստ լրատվամիջոցների, ադրբեջանցի պատգամավորները պատասխան հայտարարության մեջ Եվրախորհրդարանին մեղադրել են Ադրբեջանի նկատմամբ «կողմնակալության» մեջ։ «Եվրախորհրդարանը դարձել է հայկական լոբբիի, ադրբեջանաֆոբ, իսլամաֆոբ, շովինիստական և ռասիստական ուժերի օրինական ներկայացուցիչը»,- պարզաբանել են ադրբեջանցի պատգամավորները։
«Սակայն մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ընթացող արշավը ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանը, թողնելով կեղծավորությունը, բացահայտորեն հարձակվել է Ադրբեջանի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

