Թուրքիան և Ուկրաինան պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Ուկրաինայի և Թուրքիայի միջև պաշտպանության նախարարությունների մակարդակով մի շարք կարևոր փաստաթղթեր են կնքվել։ Այդ մասին հայտնի է դարձել Զելենսկիի՝ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներից։

Կողմերը պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունն ուժեղացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։

Հիշեցնենք՝ Զելենսկին Էրդողանի հետ հանդիպմանը նշել էր, որ շահագրգռված են համագործակցել Թուրքիայի հետ՝ ռազմապես աջակցություն խնդրելով Էրդողանից։