ՆԳՆ-ն հերքել է՝ Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածը անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։ Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ և կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որևէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»,- ասացին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ նախորդ օրերին պայթուցիկի նմանվող սարք է հայտնաբերվել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում։ Բացի այդ, մամուլը գրել էր, որ թե Արսենյանը, թե ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Մելիքյանը հաղորդագրություններ են ստացել՝ «դեռ չեք պայթել» գրությամբ։ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ԱԱԾ։ Այս հարցերի առնչությամբ ՔԿ-ից խնդրել էին գրավոր հարցում ուղարկել։
Ինչ վերաբերում է Գագիկ Մելքոնյանին, ապա վերջինս ինքն է հաստատել՝ իր տան հարևանությամբ ռումբի պայթյունի մասին։

