ԱՄՆ-ն զինվորներ չի ուղարկի Ուկրաինա՝ մարտական գործողություններին մասնակցելու համար. Էյդրիեն Ուոթսոն
ԱՄՆ-ն զինվորներ չի ուղարկի Ուկրաինա՝ մարտական գործողություններին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էյդրիեն Ուոթսոնը, փոխանցում է Reuters-ը։
«Նախագահ Ջո Բայդենը նախկինում այդ մասին բազմիցս հայտարարել է։ Նա հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար», – ընդգծել է Ուոթսոնը։

