Բեռլինում այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ ԱՊԱ-ն հայտնում է, որ հանդիպումը կկայանա Բեռլինում։

Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը կանցկացնեն խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։