Հայաստանից մեկ դիտորդ ներկա է Բելառուսի խորհրդարանական ընտրություններին․ Բելառուսի ԿԸՀ ղեկավար

Հայաստանից մեկ դիտորդ ներկա է Բելառուսի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԿԸՀ ղեկավար Իգոր Կարպենկոն։

Ավելի վաղ ՀԱՊԿ ԽՎ առաքելության համակարգող Ալիշեր Էրբաևը ասել էր, թե ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներկայացուցիչները Բելառուսի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ չեն եկել։