Ներքին Հանդի հայկական դիրքերում ռուսական ներկայություն չկա. ՔՊ-ական պատգամավոր

Ներքին Հանդի հայկական դիրքերում ռուսական ներկայություն չկա, որ կարողանային կանխել կամ չկանխել ադրբեջանական հարձակումը, «Ազատության» հետ զրույցում պնդեց Կապանից ընտրված՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ շեշտելով, որ փետրվարի 13-ին, երբ տեղի ունեցան արյունալի բախումներ, դիրքերում ծառայություն էին իրականացնում Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) կամավորները:

Մինչդեռ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե ռուսական կողմն է այնտեղ ներկա, բայց չի կանխել արյունալի բախումը։

«Ներքին Հանդում վերջին միջադեպը, որը եղել է, Եվրամիության դիտորդական առաքելությունը այդտեղ հասանելիություն չունի, և միայն Ռուսաստանը այդտեղ հասանելիություն ունի, և Ռուսաստանը ներկա է այնտեղ, և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը», – նախօրեին հայտարարել էր Արմեն Գրիգորյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում