Եռակողմ հայտարարության էն մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են, այդ 9-րդ կետի վրա հղումը արդեն էլ արդիական չի․Փաշինյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի: Այս մասին նախօրեին ասել է Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի, նման բան չկա գրած: Էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության էն մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ, այդ 9-րդ կետի վրա հղումը արդեն էլ արդիական չի, որովհետև էն նախկին կետերով և Ադրբեջանը և Ռոսւաստանը իրենց պարտավորությունները խախտել են: Էդ ո՞նց կարա լինի, որ մնացած կետերը չլինեն, էդ մի կետը լինի։

էսօր ԼՂ-ում հայ չկա և դա նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում