«Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները բռնցքամարտի քաղաքային առաջնությունում արժանացել են 6 մրցանակի

Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի սաները բռնցքամարտի բաց առաջնությունում արժանացել են 6 մրցանակի։ Այս մասին տեղեկանում են հայ համայնքի թելեգրամյան ալիքից։

Առաջին տեղը զբաղեցրել են Էրիկ Ազարյանը, Արսեն Առաքելյանը, Մարատ Ադիլխանյանը, Դավիթ Գևորգյանը։ Երկրորդը Ալան Աֆաունովն է։