Այս ապրեցնող գաղափար-նպատակի հետևից գնալու փոխարեն մեզ տարան մի փակուղի, որն ուշ թե շուտ էս օրվան էր դեմ առնելու
1991-1994-ին Արցախի ազատագրումը պիտի դառնար դեռևս 1-ին հանրապետության տարիներին Արամի ու նրան գաղափարակից այլոց կողմից սկսված հայրենիքի թուրքաթափման շարունակությունն ու տրամաբանորեն տաներ հայոց հողահավաքի մինչև Տիգրան Մեծի ծովից ծովը կամ Սարդուրի Բ-ի չորս ծովերի տերությունը։
Մեծ Հայք կամ Հայկական լեռնաշխարհ․ էս է էն տարածքը, որտեղ մենք կարող ենք կազմակերպել մեր անվտանգությունը, ապահովել մեր հայկականության շարունակականությունն ու բնականոն կենսագործունեությունը։
Էս ապրեցնող գաղափար-նպատակի հետևից գնալու փոխարեն մեզ տարան մի փակուղի, որն ուշ թե շուտ էս օրվան էր դեմ առնելու։
“Սկզբում էր Բանը”․․․ Ամեն ինչ սկսվում է գաղափարից, մտքից, նպատակից, այդ թվում՝ էս իրավիճակից դուրս գալն ու ի վերուստ մեզ նախանշված Բ կետին՝ Հայկական Լեռնաշխարհին հասնելը։
Հնարավոր չէ՞։
Իսկ ո՞վ ասաց։
Քանի դեռ էս նշված Բ կետին հասնելու գաղափարն ու նպատակը կենդանի է թեկուզ մեկ հայ մարդու մոտ, ամեն ինչ կորած չէ, և դա ամենից լավ գիտի մեր թշնամին՝ թուրքը․․․
Սոս , Արցախ, Մեծ Հայք
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

