Արարատ Միրզոյանը Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում:
Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ: Տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

