Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին փետրվարի 14-15-ը պաշտոնական այց է կատարել  Թուրքիա։ Նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ։

«Նախարարները կրկին ընդգծել են խաղաղություն հաստատելու կարևորությունը տարածաշրջանում ամուր և կայուն զարգացման համար։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։