Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել. օրակարգում ավագանու 5 ընդդիմադիր անդամի լիազորությունները դադարեցնելու հարցն է․ ՈՒՂԻՂ
Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել:
Նիստի օրակարգում է Երևանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է: Հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են:
Նրանք են՝
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Օրակարգում ընդգրկված է ևս երեք հարց, որոնք վերաբերում են տեղական տուրքերի վճարման վերաբերյալ որոշումներում փոփոխություններին:

