Հասկանում ես, որ քո ծառայությունը վերացական ինչ-որ բանի համար չէ․ նորակոչիկները սերտում են զինվորական այբուբենը (տեսանյութ)
Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը ռեպորտաժ է պատրաստել նորակոչիկների մասին, որոնք արդեն ծառայության առաջին օրերն են անցնում ուսումնական զորամասում:
Նորակոչիկներից Արեգ Սերոբյանն ասում է. «Այստեղ հասկանում ես, որ քո ծառայությունը վերացական ինչ-որ բանի համար չէ, այլ մեր հայ ազգի, բանակի ուժեղ լինելու համար է: Ամեն անգամ, երբ ծնողներիս հետ խոսում եմ, ասում եմ՝ շատ լավ եմ, որովհետեւ իրոք լավ եմ: Բոլոր իմ զինծառայակիցների հետ մտերմացել եմ, երեւանյան բարբառը մոռացել եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում

