ՌԴ ԿԸՀ-ն որոշել է նախագահի ընտրություններին չհրավիրել «ոչ բարեկամական» երկրների ներկայացուցիչներին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավերներ է ուղարկել այլ երկրներ՝ երկրի նախագահի ընտրություններին հետևելու համար, բայց որոշում է կայացվել չհրավիրել դիտորդներ «ոչ բարեկամական» երկրներից, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԿԸՀ անդամ Պավել Անդրեևը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԿԸՀ-ն հրավերներ է ուղարկում միայն իր գործընկերներին՝ այլ երկրների ընտրական մարմիններին և միջազգային մասնագիտացված կազմակերպություններին:

Անդրեևը նաև տեղեկացրել է, որ ՌԴ ԿԸՀ-ն հրավիրել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստան դիտորդներ ուղարկելու հարցով արդեն շատ երկրներ հետաքրքրված են, բայց «Ռուսաստան ուղևորությունների լոգիստիկան այժմ սովորական չէ»։

ՌԴ խորհրդարանից պարբերականին հայտնել են, որ չեն նախատեսում դիտորդներ հրավիրել «ոչ բարեկամական» երկրներից։