ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդը ներկայացրել է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը
Ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքում ավտոճանապարհը շարունակում է բեռնատարների համար փակ մնալ։ Այս մասին Հունվարի 9-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետում մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա հավելեց, որ այն մեքենաները, որոնք կարողացել են հատել նշված վտանգավոր գոտին, Վերին Լարսի անցակետում գրանցվել են առանց որևէ խնդրի։
Նրա խոսքով՝ անցակետում կուտակված մեքենաներ գրեթե չկան։
«Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհին մոտ 150 բեռնատար է կուտակվել, որոնք սպասում են ճանապարհի բացմանը, և դա կախված է միայն եղանակից»,- նշեց Հակոբյանը։

