Սյունիքի մարզպետին մեդալով են պարգևատրել Արցախից բռնահանվածներին ցուցաբերած օգնության համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի ՆՀ-412-Ա հրամանագրով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

Պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր ՀՀ նախագահի նստավայրում։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ: