Իրանը սպառնում է Իսրայելին վրեժով՝ ԻՀՊԿ խորհրդականի սպանության համար
Իսրայելը պատասխան կտա Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականի մահվան համար։ Այդ մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, գրում է Tasnim գործակալությունը։
Նշենք, որ խոսքը իրանցի գեներալ Սեյեդ Ռազի Մուսավիի մասին է, որը զոհվել է Դամասկոսի արվարձանում։
Ռաիսին ցավակցություն է հայտնել Սիրիայում իսրայելական ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամի մահվան կապակցությամբ՝ ասելով, որ ռեժիմն անպայման կվճարի այս հանցագործության համար։

