Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի վերջին առաջարկները. ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Ադրբեջանի վերջին առաջարկները, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին:

Նա նշել էր, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է ու ակնկալում է, որ կողմերի հանդիպումները տեղի կունենան 2024 թվականին։