Լիբանանի կառավարությունը կզբաղվի լիբանանահայ գերու հարցով․ «Հրապարակ»
«Հրապարակի» տեղեկություններով՝ լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի հարցերով որոշել է զբաղվել Լիբանանի կառավարությունը։ «Մեր տեղեկություններով, Էուլջեքյանի կնոջը՝ Լինդա Էուլջեքյանին խնդրել են որոշ ժամանակ լռություն պահպանել և դադարեցնել շփումները լրագրողների հետ, որպեսզի դա չվնասի գործընթացին։
Բացի այդ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Վիգենը երկու օր առաջ է հեռախոսով զրուցել կնոջ ու երեխաների հետ։ Նա ասել է, որ իր վիճակը նույնն է ու պատկերացում անգամ չունի, թե ինչու են գերիների փոխանակումից 3 ժամ առաջ իր անունը հանել ցուցակից եւ իր փոխարեն այլ գերու ուղարկել։ Վիգեն Էուլջեքյանին ոչ մի բացատրություն ադրբեջանական կողմը բնականաբար չի տվել»,- գրում է կայքը։

