Սինանյանը Կիևում է․ ովքեր են մասնակցել նրա հետ հանդիպմանը

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Կիև։ Հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Դեկտեմբերի 17-ին Կիևում տեղի ունեցավ Զարե Սինանյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացման խոսքին հանդես եկան Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Եպիսկոպոս Հովհաննեսյանը, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Արման Հակոբյանը։