Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը: Մակրոնն այս մասին հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։ Այս  մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Եթե նախագահ Պուտինը լուրջ առաջարկներ ունի և պատրաստ է վերսկսել երկխոսությունը, որը թույլ կտա հասնել խաղաղ կարգավորման ՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, Ֆրանսիան միշտ կլինի այն տերությունը, որը կաջակցի և ջանք չի խնայի արդյունքի հասնելու համար։ Իմ հեռախոսահամարը չի փոխվել»,- ասել է Մակրոնը։