Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ»