Փաշինյանն Արմավիրում ՔՊ նիստ է վարել, քննարկել են գաղափարախոսական հարցեր

Նոյեմբերի 25-ին Արմավիր քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության Արմավիրի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։

Քննարկվել են Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով։