Հայկ Դերզյանը բանախոսել է «Media Time» ծրագրի մասնակից 70 ուսանողների համար
Սույն թվականի Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Media Time» խորագիրը կրող ծրագրի առաջին բանախոսությունը։ Ծրագրին մասնակցություն ունեցան շուրջ 70 ուսանողներ տարբեր մասնավոր բուհերից։
Դասընթացի շրջանակներում խոսվեց մեդիա պատմության, կիրառության և գրագիտության մասին։ Սեմինարը բանախոսեց մեդիա փորձագետ, վերլուծաբան Հայկ Դերզյանը։
Շնորհակալ ենք մեր հետ համագործակցող բուհերին, ուսանողական խորհուրդներին և մասնակցություն ունեցող բոլոր ուսանողներին, մեր աշխատանքը բարձր գնահատելու համար։
«Ոչ պետական բուհեր ուսանողական կենտրոն» հասարակական կամակերպությունը հաճախ է ուսանողների համար կազմակերպում հետաքրքիր և արդի թեմաներով դասընթացներ։ Դասընթացների մասնակից կարող եք դառնալ նաև դուք, պարզապես գրելով մեր ֆեյբուքյան կամ ինստագրամյան էջերին:
Դե իսկ մեր հաջորդ ծրագիրը իրեն սպասեցնել չի տա։

