Թուրքիայում րոպեների ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,7 մագնիտուդով։
Հաղորդում է ԱՊԱ-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:49-ին 6,36 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ տեղի ժամանակով 17։46-ին Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։

