Բլինքենը խոստովանել է, որ պետդեպարտամենտում տարաձայնություններ կան Գազայում հակամարտության պատճառով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստովանել է, որ Պետդեպարտամենտում տարաձայնություններ կան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հարցում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մոտեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը:

«Պետդեպարտամենտում որոշ մարդիկ կարող են չհամաձայնվել մեր որդեգրած մոտեցումների հետ կամ կարող են տեսակետներ ունենալ այն մասին, թե ինչ կարող ենք ավելի լավ անել», – ասել է Բլինքենը:

Նա նշել է, որ Վաշինգտոնում հատուկ ֆորումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում քննարկում ենք այդ տարաձայնությունները, և «անկեղծ քննարկումներ» են անցկացվում: