Նույնիսկ Արևմուտքում արդեն կարգախոսներ են վանկարկում Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Ուսանողների օրվա և Համաշխարհային Իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա նախօրեին դպրոցականների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գազայի բնակիչներն իրենց համբերությամբ շարժման մեջ են դրել մարդկային խիղճը։

«Այսօր նույնիսկ արևմտյան երկրներում՝ Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հսկայական զանգվածներ դուրս են գալիս և կարգախոսներ վանկարկում Իսրայելի և ԱՄՆ կառավարության դեմ»,- նշել է նա, հաղորդում է ԻՌՆԱ-ն։