Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ

Կրեմլը հաստատել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ «գրեթե համընկնում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետության մոտալուտ 100-ամյակի կապակցությամբ, քաղաքացիներին մաղթել բարեկեցություն և բարգավաճում:

Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: