Ցուցարարները հարձակվել են Սամվել Շահրամանյանի եղբոր՝ Կարեն Շահրամանյանի վրա
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երկրորդ անգամ դուրս եկավ հավաքված ցուցարարների հետ զրուցելու և հորդորեց չլարել իրավիճակը։
Շահրամանյանը վերադարձավ շենք, իսկ քաղաքացիները շրջապատեցին և ծեծի ենթարկեցին Սամվել Շահրամանյանի եղբորը՝ Կարեն Շահրամանյանին։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։

