Ես լծակ չունեմ՝ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ
«Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել։ Ներկայում կարողանում եմ միայն որոշակի իրավական խորհրդատվություն տրամադրել կամ ուղղորդել ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակ։ Սա է այն գործառույթը, որ պահպանել է իմ ղեկավարած կառույցը»,- Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա չցանկացավ հարցերի պատասխանել․ «Ես ինքս իմ մեջ դեռ չեմ հաղթահարել այն հոգեբանական իրավիճակը, որ կարողանամ լրագրողների հետ պարզ խոսել, ասել, թե ինչ է կատարվել և այն ամբողջ դժոխքը ներկայացնել, որի միջով անցել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

