Բայդենն ասել է, որ ինքը ծնվել է Իսրայելում, որը ստեղծվել է նրա ծնվելուց հետո
Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը Թել Ավիվ կատարած այցի ժամանակ ասել է, որ ծնվել է Իսրայելում։
Բայդենը չէր կարող ընտրվել ամերիկյան պետության ղեկավար, եթե ծնված լիներ Իսրայելում։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բայդենի հայտարարությունները, թե ինքը ծնվել է Իսրայելում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հենց նոր ասաց, որ ինքը ծնվել է Իսրայելում», – նշել է նա։- Սա նշանակում է, որ նա չէր կարող ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ։ Ռուսաստանյան «միջամտությունը» ամերիկյան ընտրություններին գնալով ավելի հնարամիտ է դառնում»,- հավելել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, հանրությանը հասանելի է այն տեղեկությունը, որ Բայդենը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին Փենսիլվանիայում, մինչդեռ Իսրայել պետությունը ստեղծվել է 1948 թվականին։

