Խաղաղության Նոբելյան մրցանակը 2023 թ․ շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին
Խաղաղության Նոբելյան մրցանակը 2023 թվականին շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին։
Մրցանակը շնորհվում է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։
Նարգես Մոհամմադին Իրանում 13 անգամ ձերբակալվել է, 5 անգամ՝ դատապարտվել։ Նա դատապարտվել է 31 տարվա ազատազրկման և մտրակի 154 հարվածի։
Նարգես Մոհամմադին այժմ գտնվում է բանտում։

