ԼՂ ձերբակալված առաջնորդներին անգամ Երևանում չեն ցանկանում տեսնել. Պուտին

ԼՂ ձերբակալված առաջնորդին, որոնք գտնվում են Բաքվում, որքան որ ես եմ հասկանում՝ անգամ Երևանում չեն ցանկանում տեսնել։ Այս մասին Վալդայի ակումբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին, ապա նա հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Ինչքան հասկանում եմ, ձերբակալվածներին անգամ Երևանում էլ չեն ցանկանում տեսնել։ Ես խոսել եմ նախագահ Ալիևի հետ, կարծում եմ, որ նրանք մարդասիրական քայլ կանեն, հատկապես, երբ տարածքային խնդիր այլևս չկա», – ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում