ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը իջեցրինք հենց Լեռնային Ղարաբաղի հետ համաձայնեցված. Փաշինյան
«Մենք ցածրացրինք, ԼՂ–ն բարձրացրեց: ԼՂ–ն բարձրացրեց ձեր քաջալերմամբ: Եթե ԼՂ–ում մեր ընդհանուր պայմանավորվածությունը պահեին, այդպես չէր լինի: Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի: Այո, միջազգային հանրությունը Սոֆիյում միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչո՞ւ չգնացին: Որովհետև ԼՂ–ին արգելեցին գնալ: Ո՞վ արգելեց, այ, դա ոչ մեկը չգիտի»,– ԱԺ–ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմության ներկայացուցիչները երկար ժամանակ ասում են, որ պետք է հրաժարվել պրահյան պայմանավորվածություններից և Ալմա Աթայի գործընթացից: Ես ուղիղ ասում եմ` դա նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից, որովհետև պրահյան պայմանավորվածությունը և Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը 2022 թ. հոկտեմբերի 6–ին: Իսկ ինչո՞ւ հարց չեք տալիս, թե դա ինչ ամսաթիվ է: Դա մի ժամանակաշրջան է, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մեր դաշնակիցներից եղել է զրո արձագանք:

